ՀՀ ԱԺ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը

ՀՀ ԱԺ-ն կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ քվեարկեցին։

Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ ՀՀ ԱԺ–ն գերազանցեց իր լիազորությունները։ Ի պատասխան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ՀՀ ԱԺ–ն չի կարող կասկածի տակ դնել ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի` Հռոմի ստատուտը չի հակասում ՀՀ սահմանադրությանը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վարդանյանին կոչ արեց չսրտնեղել ու չզայրանալ։

«Հակասահմանադրականության մասին պնդումն ընդամենը պատրվակ է. իրականում ընդդիմությանն ասվել է` կգնաք դեմ կքվեարկեք, իրենք էլ եկել են ու դեմ են քվեարկում, այդքան բան»,– նշեց Ռուբինյանը։

Դիտումների քանակը: 3825
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին