FlyՕne Armenia-ն վերսկսում է Թուրքիայի տարածքով չվերթերը

«FlyOne Armenia» ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը: Այդ մասին հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Համաձայն աղբյուրի Երևան-Լիոն-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի «Սենտ Էքզյուպերի» օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին, իսկ Երևան-Փարիզ-Երևան չվերթերը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Փարիզի «Շառլ դը Գոլ» միջազգային օդանավակայան կիրականցվեն երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունը «FlyՕne Armenia» ընկերությանը չէր տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման հնարավորություն, ինչի պատճառով ընկերությունը ստիպված էր մինչև հունիսի 10-ը չեղարկել նշված ուղղություններով չվերթերը։

Դիտումների քանակը: 3850
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին