Էրդողանը ողջունում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում գրանցած առաջընթացը

Ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ղարաբաղում հաղթանակը նշանավորել է Կովկասում նոր դարաշրջանի սկիզբը»` վերացնելով կայուն խաղաղության և համապարփակ կարգավորման խոչընդոտները տարածաշրջանում: Այդ մասին գրում է ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Hürriyet թերթին։  հայտարարել է ը:

Համաձայն աղնյուրի Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի քայլերից՝ խնդիրների լուծման ուղղությամբ։

«Թուրքիան աջակցում է կողմերի ջանքերին սահմանային խնդիրների լուծման, խաղաղության համաձայնագրի մշակման և տրանսպորտային միջանցքների բացման ուղղությամբ։ Այդ ջանքերի հաջող իրականացումը օգուտ կբերի բոլորիս, մեր ողջ տարածաշրջանին», — շեշտել է Էրդողանը։

Նա ուրախալի է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին նիստը, որ կայացել է մայիսի 24-ին՝ երկու երկրների միջպետական սահմանին, նաև հայտարարել է, թե առաջընթաց է գրանցվել «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

«Մենք նաև անկեղծորեն շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման», — նշել է Թուրքիայի առաջնորդը։

Դիտումների քանակը: 4030
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին