Ալիևը Պուտինի հետ քննարկել է Արցախի հիմնախնդիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը` հավելելով, որ զրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման վրա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նաև նշում է, որ Ալիևը տեղեկացրել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին:

Քննարկվել են նաև առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական ասպեկտներ, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռքբերել շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներում։

Դիտումների քանակը: 3988
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին