ՀՀ դեսպանը դիմում է ներկայացրել ՌԴ գլխավոր դատախազին՝ Սումգայիթի ջարդի մասին հոդվածի վերաբերյալ

b27fd0690ca0dda6d75752775afdeaef

ՀՀ դեսպանը դիմում է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին՝ «Նեզավիսիմայա գազետա» –ի ՝ Սումգայիթի ջարդերի մասին հոդվածի վերաբերյալ։

Լև Ասկերովի հեղինակային նյութում ասվում է, որ 1988-ի իրադարձությունների հրահրողները եղել են Բաքվի և Ստեփանակերտի Գրիգորյան եկեղեցիների հոգևորականները, որոնք պատրաստել են հայ ագիտատոր-մարտիկների:

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տոգանյանը «Խոսում է Մոսկվան»-ին  ասաց, որ ինքը չի պահանջի հերքել հրապարակումը, բայց նա արդեն դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին` պահանջելով սկսել հետաքննություն էթնիկական ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման վերաբերյալ:

ՀՀ դեսպանը հավելեց, որ նա դիմել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին, այլ նաև Ռոսկոմնադզորին:

Դիտումների քանակը: 4568
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին