ՀՀ-ին զենք մատակարարողների թվում կարող է լինել Հնդկաստանը. Անդրանիկ Քոչարյան

Pinaka

Հնդկաստանը Հայաստանին մոտ 244 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։ Այդ մասին գրում է հնդկական The Economic Times պարբերականը։

Ադրբեջանի ի հայտ գալը որպես հաջող խորհրդանիշ և Թուրքիա-Պակիստան ռազմական համագործակցության հնարավոր ձևանմուշ նախազգուշական ազդանշան է, որ Հնդկաստանն այլևս չի կարող անտեսել, հատկապես այս ամսվա սկզբին Հայաստանի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման նոր փորձի ֆոնին:

Աղբյուրը մատնանշելով Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ռազմական համագործակցության փաստը և շեշտելով նրանց «Երեք եղբայրներ» կոչվող համատեղ զորավարժությունները, որը ծավալվել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի ֆոնին շեշտում է, որ Հնդկաստանն այլևս չի կարող անտեսել ու լռել։

Աղբյուրը նշվում է, որ ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջև սեպտեմբերի սկզբից ռազմական պայմանագրեր են ստորագրվել և թեկուզ այդ փաստաթղթերի գումարը չի բարձրաձայնվում, սակայն պարբերականի տվյալներով` խոսքը կարող է մոտ 20 մլրդ ռուպիի մասին լինել, ինչը դոլարով կազմում է ավելի քան 244 մլն դոլար։

The Economic Times պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում են, որ պատվերում ներառված են տեղական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ինչի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ է լինելու։

Հնդկական բանակը վերջերս ստացել է այդ համակարգերի 6 լրացուցիչ գնդի պատվեր, ինչպես նաև արձակման կայանքների նկատմամբ մեծ հեռահարության հրթիռներ է փորձարկում։

Գործարքի շրջանակում Հնդկաստանը Հայաստան կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ և բազմաթիվ այլ զինամթերքներ։

Հայաստանը զենք է փնտրում բոլոր այն երկրներում, որտեղ առկա սպառազինությունն անհրաժեշտ է մեր պաշտպանական գերատեսչությանը։ Այդ երկրների թվում կարող է լինել և կա Հնդկաստանը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հուլիսին DnaIndia.com լրատվական գործակալությունը հայտնել էր ՀՀ ՊՆ պատվիրակության՝ Նյու Դելի այցի մասին՝ ռազմական մատակարարումները քննարկելու նպատակով։

Աղբյուրը հայտնել էր նաև, որ 2020 թվականին Հայաստանը 40 միլիոն արժողությամբ գործարք էր կնքել Հնդկաստանի հետ՝ SWATHI ռադարների մատակարարման համար։

Բացի այդ նշվել էր, որ Հնդկաստանը Հայաստանին տեսնում է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաև հակակշիռ Թուրքիային` հիմնավորելով այդ փաստը նրանով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախակի է ռազմատենչ արտահայտություններով հանդես եկել Քաշմիրի հարցում։ Նյութում մատնանշվում էր նաև Թուրքիայի և Պակիստանի դաշնակից Ադրբեջանի գործոնը։

Դիտումների քանակը: 4340
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին