Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ։ Այդ մասին հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար, որը գործելու է վեց ամիս ժամկետով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ Դրանից հետո մաքսային մարմիններն իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ որոշման դրույթների պահպանման նկատմամբ։
Թողնել պատասխան