Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում:
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
Դիմումները ներկայացնել 2020 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ ժամը 10:00-ից 13:00 (բացի շաբաթ և կիրակի օրերից) ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն։
Թողնել պատասխան