ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ևս անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերին և դրանք համարել ծայրահեղ մտահոգիչ։ Այդ մասին նա հաղորդագրություն է տարածվել ՀՀ ՄԻՊ պաշտոնական ֆեյսբուքյան էջից, որտեղ նշվում է, որ նման վարքագիծը պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։
«Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե՛ կոմիտեի արձանագրումները, և՛ թե Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ևս հայտնել էր, որ Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը այս գիշեր` ժամը 04:00 — 04:30-ի սահմաններում տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերից 30 րոպե շարունակ կրակահերթեր է բացել։
Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում և մեկը` Թաղավարդում։
Թողնել պատասխան