ՀՀ-ն Արցախին 2,9 մլրդ դրամ միջպետական վարկ կտրամադրի

ՀՀ կառավարություն

Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետությանը կտրամադրի 2,9 մլրդ դրամ (մոտ 7,4 մլն դոլար) հավելյալ միջպետական վարկ։ Նման որոշում է ընդունվել ՀՀ կառավարության նիստում։

Նշվում է, որ միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության նվազեցմանը։

Միջպետա­կան վարկը Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։

Դիտումների քանակը: 3821
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին