ՀՀ-ն նավթամթերք կստանա Ղազախստանից

Նավթամթերք+

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր վավերացրել է Հայաստանին նավթամթերք մատակարարելու մասին համաձայնագիրը։ Այդ մասին հաղորդում են ղազախական լրատվամիջոցները:

«Պետության ղեկավարի կողմից ստորագրվել է «Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների ոլորտում առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը վավերացնելու մասին» Ղազախստանի Հանրապետության օրենքը»,- հաղորդում է աղբյուրը` հղում կատարելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել էր 2020 թվականի հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։ Օրերս համաձայնագիրը հավանության էր արժանացել Ղազախստանի օրենսդիրների կողմից:

Դիտումների քանակը: 4304
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին