ՀՀ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվել․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքն Արցախ: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարությունը։

«Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,– նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր բոյկոտել էին ԱԺ նիստը և ասել, որ չեն մասնակցելու դրան, քանի որ մեկնում են Արցախ, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ չեն կարողացել մտնել Արցախ։

Դիտումների քանակը: 4061
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին