ՀՀ ՊԵԿ֊ն ու Իրանի մաքսային կոմիտեն քննարկել են Մեղրի ֊ Նորդուզ կապի հարցը

ՊԵԿ

Իրանի Նորդուզ սահմանային անցակետում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հանդիպել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը։

Տարածած հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի և Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացմանը վերաբերող հարցեր:

Դիտարկվել է երկու երկրների մաքսակետերում ծագող խնդիրների արագ ու արդյունավետ լուծման, միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր:

Հայ և իրանցի գործընկերները պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների մաքսային ծառայությունների գործակցությունը, ինչը դրական կանդրադառնա մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման և խնդիրների առավել արագ լուծման գործընթացի վրա:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև պարբերական դարձնել բարձր մակարդակի հանդիպումները՝ երկու բարեկամ երկրների մաքսային ծառայության ոլորտին առնչվող ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով:

Դիտումների քանակը: 4287
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին