ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական հողափոր մեքենայի ուղղությամբ կրակ բացելու լուրը կրկին ապատեղեկատվություն է։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` այսօր արդեն երկրորդ անգամ հերքելով ադրբեջանական կողմի տարածած լուրերը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել քաղաքացիական հողափոր մեքենայի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան էլ ՀՀ ՊՆ–ն հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Թողնել պատասխան