ՀՀ ՊՆ հաստատում է 6 հայ զինծառայողների գերեվարման փաստը

Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողներ են գերեվարվել։ Այդ փաստը ադրբոջանական աղբյուրներում տարածումից հետո հաստատեց նաև ՀՀ ՊՆ-ն։

«Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող», –ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ

Ա. Ն. Աբգարյանը

Ի. Ա. Սարգսյանը

Վ. Վ. Սարգսյանը

Բ. Ս. Օհանյանը

Ա. Գ. Բուդոյանը

Վ. Օ. Ռաֆայելյանը։

ՀՀ ՊՆ-ն վստահեցնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր, որ մայիսի 27-ին գիշերվա 3–ին 6 հայ զինծառայող է գերեվարել, որոնք «Քելբաջարի ուղղությամբ փորձել են հատել հայ-ադրբեջանական սահմանը»։

Դիտումների քանակը: 4306
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին