Սահմանազատման համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների սեղանի շուրջ. Լիտվայի ԱԳՆ

Լիտվա

Լիտվայի արտգործնախարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ  հայտարարությունէտարածել.

«Մեզ անհանգստացնում է երկու երկրի սահմանային իրավիճակը, որը վտանգում է զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքը: Կոչ ենք անում կողմերին դեէսկալացնել իրավիճակը և դուրս բերել զորքերը»,- նշված է գերատեսչությունը` հավելելով, որ սահմանագծման և սահմանազատման համաձայնություն կարելի է ձեռք բերել միայն բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե սահմանին զորքեր կուտակելով։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Բացի այդ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Դիտումների քանակը: 4060
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին