ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է պաշտոնական Բաքվի տարածած տեղեկությունը

Հայկական կողմը ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի կրակել։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը` հերքով պաշտոնական Բաքվի տարածած հաղորդագրությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության` իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

Տեղեկացնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն այսօր գիշերը ՀՀ ԶՈւ-րը Քարվաճառի շրջանի ուղղությամբ խոշոր տրամաչափի զենքի և նռնականետերի կիրառմամբ կրակ են բացել:

Դիտումների քանակը: 4066
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին