Հիվանդանոց են տեղափոխել ցուցարարներ և ոստիկաններ

Բախում

Հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման և նրա կողմնակիցների` կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցած ակցիայի հետևանքով 3 ցուցարար և 7 ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնել է Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

«21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը քաղաքացիական անձիք են»,–գրել է Դանիելյանը` հավելելով, որ ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում:

Տեղեկացնենք, որ ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա և պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։ Այնտեղ ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին գրանցվել։

Դիտումների քանակը: 4123
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին