ՀՀ ՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը

1608351064_8224149

ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած անձանց թիվը։

Ըստ գերատեսչության հաղորդագրության` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։

2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:

Դիտումների քանակը: 4132
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին