ՀՀ սահմանը ադրբեջանցի զինծառայողներ են հատել

Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայող է հատել հայ-ադրբեջանական շփման գիծը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Համաձայն աղբյուրի դեպքը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում։

«Զինծառայողը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Նա վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:»,– նշում է ԱԱԾ–ն:

Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ–ն տեղեկացնում է, որ ադրբեջանական բանակի զինծառայող Փանահով Ռուսլան Էլդանիզ օղլուն, տեղաշարժվելով Լաչինի շրջանի դիրքերի միջև, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է։

Հավելենք, որ Տեղ համայնքի վարչական ղեկավար Դավիթ Ղուլունցը ևս ԶԼՄ-ների հետ զրույցում չի հերքել տեղեկությունները։

Դիտումների քանակը: 3753
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին