Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] սկզբնամաս։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից` շեշտելով, որ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մարզպետն անդրադարձել է նաև շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը, իսկ դեսպան Քվինը կրկնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` Լաչինի միջանցքն [Բերձորի միջանցք] անհապաղ վերաբացելու կոչը։
Թողնել պատասխան