ՀՀ ԶՈւ ԳՇ պետն Գերասիմովին է ներկայացրել Արցախում արձանագրված զարգացումները

ԳՇ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր ռուս գործընկերոջը ներկայացրել է վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախում արձանագրված զարգացումները և այս պահին տիրող իրադրությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այսօր հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին»,- նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև նշում է, որ հանդիպման ընթացքում` բացի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերից, քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին:

Դիտումների քանակը: 3914
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին