Պաշտոնական ԱՄՆ-ն պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու վերաբերյալ՝ պաշտոնական Բաքվի քննադատական արձագանքին: Հանրային կապերի գրասենյակի փոխխոսնակ Վեդանթ Պանտելը նշել է՝ ԱՄՆ պետքարտուղարը Ֆիլիպ Ռիկերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու ԱՄՆ-ի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։

«Մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ գործակցելով՝ հասնելու երկու երկրի միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- ընդգծել է Պանտելը:

Ավելի վաղ, մատնանշելով Ֆիլիպ Ռիկերի դիվանագիտական աշխատանքի մեծ փորձը Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև վերջերս Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատար լինելը, 2019 թվականի մարտից մինչև 2021-ի օգոստոսին՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատար լինելը, տարբեր տարիների Միլանում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի, Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանի և այլ պաշտոններ զբաղեցնելը հավելել է.

«Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը: Դեսպան Ռիքերի նշանակումն այս ժամանակահատվածում վերահաստատում է նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում Միացյալ Նահանգների դերի կարևորությունը», — նշված էր Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել էր, որ Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացմանը։

Դիտումների քանակը: 3958
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին