Հնդկաստանի հետ համագործակցությունը զարգացման նոր փուլ է թևակոխել. ՀՀ ՊՆ

Հնդկաստան֊ ՀՀ

Հնդկաստանի հետ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ: Այդ մասին` ՀՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպման ժամանակ։

Աղբյուրը նշում է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Դեսպանը հայտնել է հնդկական կողմի պատրաստակամությունը համագործակցության զարգացման վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Դիտումների քանակը: 3752
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին