ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ խաղաղապահները հրադադարի ռեժիմի 3 խախտում են արձանագրել Մարտակերտի և Շուշիի շրջաններում։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ խաղաղապահները շարունակում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի անխափան գործունեության համար։
Բացի այդ, ռուս խաղաղապահները Հայաստանից հումանիտար բեռով ևս մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ, իսկ Ստեփանակերտում խաղաղապահները բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ունեցող ընտանիքներին և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին մթերային փաթեթներ են տրամադրել։
Հիշեցնենք, որ ՌԴ խաղաղապահները փետրվարի 21-ին ևս Մարտակերտի շրջանում գրանցել են հրադադարիվռեժիմի խախտման դեպք։
Թողնել պատասխան