Հրապարակվել է զոհված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները։

«ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)

Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)

Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)

Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ «Նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան»։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Դիտումների քանակը: 3810
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին