Այսօր ժամը 08:07-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում հրդեհ է բռնկվել և նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:
Ժամը 08:05-ին Մարտակերտի հրշեջ փրկարար մասին կից Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկատի հրշեջ մեքենան մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Ժամը 08:15-ին Առաջաձորի ՀՓՋ-ից ևս մեկ մարտական հաշվարկ է մեկնել օգնության:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է տան բնակիչ 1926թ. ծնված Ս.Ս-ի դին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:20-ին, լիամարվել՝ 11:45-ին:
Հրդեհի հետևանքով բնակելի տունն այրվել է ամբողջությամբ: Հրդեհի բռնկման և պատճառած վնասի չափը ճշտվում է: Կատարվում է հետաքննություն:
Թողնել պատասխան