Ապրիլի 26-ին ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ահազանգ է ստացել առ այն, որ Ստեփանակերտ — Քռասնի — Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում ավտոմեքենա է այրվում:
ԱԻ պետական ծառայության հերթապահ օպերատիվ խումբը անմիջապես մեկուսացրել է կրակը և լիամարել, ոստիկանության ծառայողներն իրականացրել են տարածքի զննություն։
«Նախնական տվյալներով պարզվել է, որ ժամը 14:45-ի սահմաններում, նշված տեղանքի անտառածածկ հատվածում, Մարտունի քաղաքի 61-ամյա բնակիչ (Վազգենաշեն գյուղից տեղահանված) Ն.Ե.-ն սպանություն գործելու նպատակով հրկիզել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, ինչի հետևանքով կինը` Գ.Ե.-ն (ծնված 1968թ.), ավտոմեքենայի մեջ այրվել և մահացել է»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրը նաև հավելում է, որ Ն.Ե.-ն ստացած տարբեր աստիճանի այրվածքններով, շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:
Թողնել պատասխան