Հռոմի պապն անդրադարձել է ղարաբաղյան պատերազմական գործողություններին որակելով այն ողբերգություն

Հռոմի պապը ողբերգություն է որակել այն, ինչ կատարվում է Ղարաբաղում։ Այսօր, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հարյուրավոր հավատացյալներին, կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է․ — «Եկեք չմոռանանք Ղարաբաղի մասին, որտեղ այժմ պատերազմական գործողություններ են ընթանում՝ հրադադարի ոչ տևական ընդմիջումներով։ Գնալով ավելի է մեծանում ենթակառուցվածքներին, տներին ու պաշտամունքի կոթողներին հասցված վնասը, ավելի ու ավելի շատ խաղաղ բնակիչներ են տուժում։ Սա ողբերգություն է»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։

Հովվապետը վերստին կոչ է արել հակամարտող կողմերին հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնց հետևանքով «անմեղ մարդկանց արյունն է թափվում»։ «Ուզում եմ կրկին հորդորել կողմերին անել ամեն հնարավորը՝ արյունահեղությունը դադարեցնելու համար։ Բռնի միջոցներով չի կարելի տարաձայնությունները լուծել, դրա համար անհրաժեշտ է միայն բանակցել՝ միջազգային համայնքի աջակցությամբ։ Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր տուժածներին և դիմում եմ բոլոր սրբերին՝ այդ տարածաշրջան խաղաղություն վերադարձնելու համար», — ասել է Հռոմի պապը։

Դիտումների քանակը: 4491
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին