Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին և աղոթավայրերի թիրախավորմանը։ Նա նաև խոսել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին: Այդ մասին գրում է իտալական Farodi Roma պարբերականը։
Կիրակնօրյա ավանդական պատարագից հետո դիմելով Վատիկիանում Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին` Հռոմի պապը հույս է հայտնել, որ հրադադարը կյանքեր կփրկի:
Նա անդրադարձել է հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժի կողմից Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծմանը ու շեշտել է, որ այն հանդիսանում է որպես ԼՂ-ում Հայ Առաքելական եկեղեցու թեմի նստավայր։
«Ողջունում եմ մարդասիրական նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարը, հույս ունեմ, որ այն կընձեռի համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- ասել է կաթոլիկ հովվապետը:
«Հրադադարը փխրուն է, անկայուն, բայց ես կողմերին հորդորում եմ այն պահպանել, վերսկսել բանակցությունները, փրկել մարդկային կյանքերը, վերջ տալ տառապանքներին, դադարեցնել բնակելի տների և աղոթատեղիների ավերումը»,- Վատիկանի պատշգամբից ազդարարել է Ֆրանցիսկոս պապը:
«Ես աղոթում եմ դրա համար և ձեզ կոչ եմ անում միանալ ինձ՝ միասին աղոթենք զոհվածների և վտանգի մեջ հայտնված մարդկանց համար»,- ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Թողնել պատասխան