Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հուլիսի 23-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի շրջանում (Ֆիզուլի) հայտնաբերել և տարհանել են ևս չորս հայ զինծառայողի աճյուն։
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հուլիսի 23-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1615 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:
Թողնել պատասխան