Հումանիտար բեռները Ստեփանակերտում են. Նրանք կենթարկվեն փորձաքննության

ԿԽՄԿ

Սեպտեմբերի 18-ին Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։ Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշվում է, որ հումանիտար բեռները փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների:

«Տեղեկացնում ենք նաև, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով»,- հայտնում են տեղեկատվական շտաբից։

Դիտումների քանակը: 4290
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին