ՌԴ խաղաղապահները ցավ են պատճառում Ադրբեջանի ՊՆ-ին

Armenia Azerbaijan

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից անհանգստացած են, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պաշտոնական տվյալներում, որոնք հրապարակվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, հայկական տեղանունները չեն փոխարինվում ադրբեջանական տեղանուններով։

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի 2022 թվականի նոյեմբերի 25-ի պաշտոնական տեղեկատվության մեջ պարեկային երթուղին նշված է որպես Մարտակերտ և Մարտունի և ինչին նրանք դեմ են և առաջ են տանում իրենց կողմից Արցախի Հանրապետության տեղանունները փոխարինել իրենց կողմից կցված «Ագդերե» և «Խոջավենդ» տեղանուններով։

Պաշտոնական Բաքուն, հայտնելով իր դժգոհությունը, կոչ է անում ՌԴ խաղաղապահ զորախմբին իրենց ամփոփագրերում կիրառել հայկական տեղանունների փոխարեն այդ բնակավայրերի ադրբեջանական տարբերակը։

 

 

Դիտումների քանակը: 3890
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին