ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հայտնում է, որ Սամվել Բաբայանն ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների’ հայտարարում է, որ
《Հարգելի’ հայրենակիցներ,Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում’ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։
Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների’ հայտարարում եմ, որ
— հրաժարվում եմ “Արցախի հերոս” բարձրագույն կոչումից,
— դադարեցնում եմ իմ’ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները》։
Թողնել պատասխան