Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Բաքվում նախագահի նստավայրում ելույթի ընթացքում նշել է, թե ինչն է իր կարծիքով, 1990-ականների սկզբին Արցախում տարածքների կորստի պատճառ հանդիսացել։
“Հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի այն ժամանակաշրջանում ղեկավարության մեջ ներկա էին դավաճաններ, կոռումպացված, անիրազեկ, անգրագետ մարդիկ: Պատերազմելով և պայքարելով իրար միջեւ, նրանք թույլ են տվել թշնամուն գրավել մեր հողերը”, — հայտարարել է Իլհամ Ալիեւը։
Ըստ Trend գործակալության հաղորդագրության՝ Իլհամ Ալիեւը նաեւ ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը պահանջում է քաղաքական, տնտեսական եւ ռազմական ուժ, որն, ըստ նրա, Ադրբեջանն ունի:
Թողնել պատասխան