Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին. Սնուպ Դոգ

Screenshot_20230905-125431_Instagram

Հայաստանյան համերգից առաջ ռեփեր Սնուպ Դոգը դիմել է հայ ժողովրդին։

«Իմ սիրելի հայեր, մտքով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։ Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»,- գրել է նա իր ինստագրամյան էջում։

Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին. Սնուպ Դոգ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սնուպ Դոգի համերգը կկայանա «Հրազդան» մարզադաշտում։ Կազմակերպիչը «Դոպինգ Սփեյս» ընկերությունն է։ Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը կազմակերպությանը 2,318,596.8 հազար դրամ է հատկացրել։

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 2-ին` ԼՂ անկախության հռչակագրի օրը, երգիչ Լյոկա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջից հայտնել էր, որ իր կատարմամբ է բացվելու Սնուփ Դոգի համերգը։

«Եվ հենց այս նշանակալից օրով ես իմացա, որ Սնուփ Դոգի համերգի մեկնարկը ինձ է վստահված, ու ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից»,- գրել էր Լյոկա Ղազարյանը։

Իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին. Սնուպ Դոգ

Դիտումների քանակը: 3968
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին