Ինչո՞ւ էին կրակում Ստեփանակերտում

Ստեփանակերտում այս գիշեր կրակոցներ են հնչել։ Այդ մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության` ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասը ժամը 04:45-ի սահմանում հաղորդում է ստացել, որ Ալեք Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ:

Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։

Գ.Մ.-ի հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս կամավոր հանձնել է զենքը և խոստովանել, որ գտնվում է հուզական ծանր ապրումների մեջ` անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս համարվում է անհետ կորած։

Դիտումների քանակը: 4563
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին