Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Zarif

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կմեկնի Ադրբեջան և Հայաստան:

Իրանի ԱԳ ղեկավարի այցի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Տեղեկությունը հայտնի դարձավ մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հանդիպումից հետո։

Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Դիտումների քանակը: 4280
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին