Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Սոչիի եռակողմ հայտարարությունը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը։ Այդ մասին հայտնում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։

Համաձայն աղբյուրի` ԱԳ նախարարները քննարկել են Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներով ստորագրված եռակողմ հայտարարությունն ու ընդհանուր առմամբ եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։

Բացի այդ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, համագործակցության «3+3» հավանական ձևաչափին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Աշխաբադում ընթացող տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։

Դիտումների քանակը: 4058
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին