Ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել. ԱՀԿ

59955036_507

«Օմիկրոնի» («B.1.1.529») կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ահազանգում է` որակելով այն որպես անհանգստություն առաջացնող:

Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: «Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոտսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում:

Այս պահի դրությամբ փաստացի գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամի հիվանդության մոտ 100 դեպք, որոնց մեծ մասը Հարավաֆրիկյան Գաուտենգ նահանգում է։

Հայտնի է նաև, որ Հոնկոնգում նոր շտամի դեպքն ուղղակիորեն կապված է Հարավային Աֆրիկայից վարակված անձի ժամանման հետ։

«Հարավաֆրիկացի գիտնականները, հիմնվելով իրենց հետազոտությունների վրա, որոնց արդյունքները դեռ չեն հրապարակվել, նշում են, որ նոր տարբերակն ամենայն հավանականությամբ արդեն առկա է Հարավային Աֆրիկայի գրեթե ողջ տարածքում»,- նշում է BBC-ն։

ԱՀԿ-ի տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել, նշված է հաղորդագրությունում: Բացի այդ ԱՀԿ-ն հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան նրա նախորդները, հետևաբար կարող է վարակել ավելի շատ մարդկանց՝ ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից:

Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է անում ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը` նշելով, որ մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` սահմանել են մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից:

Դիտումների քանակը: 4274
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին