Իրանի համոզմամբ ԱՄՆ-ն պատերազմ սկսելու առիթ է որոնում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը անհանգստածած է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «պատերազմ սկսելու առիթ է որոնում»:

«Կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակարգը միլիարդներ են ծախսում «Բ-52» տեսակի ռմբակոծիչներ մեր տարածաշրջան ուղարկելու համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Նա ընդգծել է, որ «Իրանը պատերազմելու ցանկություն չունի, բայց հարկ եղած դեպքում բոլոր միջոցներով կպաշտպանվի»:

Դիտումների քանակը: 4207
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին