Իրանը և Հայաստանը Վրաստանի տարածքով նոր տարանցիկ երթուղի կստեղծեն

Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան տարանցիկ նոր երթուղի ստեղծել, և Թեհրանը մտադիր է մասնակցել այդ ճանապարհի կառուցմանը: ILNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար Հեյրոլլա Հադեմին։

«Հայաստանը ծրագրում է Իրանից Վրաստան նոր տարանցիկ երթուղի ստեղծել։ Մենք հայտարարել ենք այդ ճանապարհի շինարարությանը մասնակցելու պատրաստակամության մասին», — հայտնել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ «հայերի նոր միջանցքի ստեղծման ծրագիրը, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրենց հակամարտության հետ, շատ կարևոր հարց է և հիմնարար խնդիր»:

Հիշեցնենք, որ օրերս իրանական պատվիրակությունը ժամանել էր Երևան՝ քննարկելու Իրանի մասնակցությունը Հայաստանում տարանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Խոսքը վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք՝ «Տաթև» տարանցիկ ճանապարհին, որի կառուցմանը մասնակցելու է նաև իրանական կողմը։

Թբիլիսիում նոր տարանցիկ միջանցքի նախագծին Վրաստանի հնարավոր մասնակցության մասին դեռևս չի խոսվում։

Դիտումների քանակը: 4482
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին