Ադրբեջանից մեր սպասելիքները չեն արդարացել. Խաթիբզադե

Իրանը չի փակել իր օդային տարածքը Ադրբեջանի համար, այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Մենք երբեք չենք փակել օդային տարածքն Ադրբեջանի առջև։ Ցամաքային սահմանը ևս բաց է, կապ գոյություն ունի, և տեղաշարժը չի դադարել», — հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը՝ մեկ անգամ ևս նշելով, որ Բաքուն և Թեհրանը «երրորդ երկրներին չպետք է թույլ տան ազդել իրենց հարաբերությունների վրա»։

Բացի այդ Խաթիբզադեն նշել է, որ իրանական կողմն իր մտահոգությունները փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին։

«Որոշ հարցերում և խնդիրներում, սակայն, Ադրբեջանից մեր սպասելիքները չեն արդարացել», — հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Իրանի իշխանությունները փակել են Նախիջևանի օդային միջանցքը Ադրբեջանի ռազմատրանսպորտային ավիացիայի համար:

Դիտումների քանակը: 4059
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին