Իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու ԼՂ կարգավիճակը. Գրիգորյան

Հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` շրջանցելով բանակցային գործընթացում հայկական կողմի համար էակա՞ն է ազգերի ինքնորոշման իրավունքի հարցի շեշտադրելը։

«Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրողների անվտանգությունն ու իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և կարծում ենք, որ այս ուղղությամբ աշխատելով էլ կգտնենք ելքը»,-ասաց Գրիգորյանը։

Բացի այդ ԱԽ քարտուղարը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին, մատնանշել է, որ Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություն է անում։

Հիշեցնենք, որ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ։

«Բրյուսելից եղել է պարզաբանում, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Սրա մասին Մոսկվայի մեր գործընկերներն են հայտարարել դեռ 2021-ի նոյեմբերին, եթե ճիշտ եմ հիշում` հենց փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր հայտարարել, որ միջանցքային տրամաբանության հարցեր չեն քննարկվում»,–ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, թե կարող է հստակ ասել` ինչ բանակցում են, հստակ հայտարարում են։ ԱԽ քարտուղարի խոսքով` հայկական կողմը ինչ քննարկել է Բրյուսելում և այն, ինչ հայտարարում է, ամբողջովին համապատասխանում է գործընթացին։ Արմեն Գրիգորյանը վստահեցրեց, որ այս հարցում փորձում են հնարավորինս թափանցիկ լինել։

Դիտումների քանակը: 4133
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին