Իսպանիայի խորհրդարանի Ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, նոյեմբերի 3-ին չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է El Confidencial–ը։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Մադրիդում ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն:
Պատգամավորը իր խոսքում նշել է, որ համաձայնագիրը «անհեթեթություն» է, մատնանշելով Ադրբեջանի «ագրեսոր ռեժիմ» Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ։
Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը չի վավերացվել 174 դեմ և 132 կողմ ձայներով։
Թողնել պատասխան