Իսպանիայի Ստորին պալատը դեմ է քվեարկել Ադրբեջանի հետ միջազգային համաձայնագրին

Սենատ

Իսպանիայի խորհրդարանի Ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, նոյեմբերի 3-ին չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է El Confidencial–ը։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Մադրիդում ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն:

Պատգամավորը իր խոսքում նշել է, որ համաձայնագիրը «անհեթեթություն» է, մատնանշելով Ադրբեջանի «ագրեսոր ռեժիմ» Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ։

Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը չի վավերացվել 174 դեմ և 132 կողմ ձայներով։

Դիտումների քանակը: 3939
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին