Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը, որը զբաղվում է ազգային անվտանգության հարցերով:
Այս մասին հայտնում է Հայաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում Բոլթոնը հոկտեմբերի 25-ին հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի, Դավիթ Տոնոյանի, Արմեն Գրիգորյանի, Զոհրաբ Մնացականյանի հետ։Հանդիպումների ընթացքում կքննարկվի հարցերի լայն շրջանակ: Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությունը հանդիսանում է առավել ներկայացուցչական քաղաքական բոլոր բարձրաստիճան պատվիրակություններից, որոնք ացելել են Հայաստան անկախությունից հետո։
Ջոն Բոլթոնը Երևան է ժամանել Բաքվից: Դրանից առաջ նա այցելել է Մոսկվա:
Թողնել պատասխան