Կամո Վարդանյանը նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար

dkjs.thumb

Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ Նման տեղեկություն է տարածել ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը ստորագրել է այսօր` սեպտեմբերի 11-ին։

Ըստ հաղորդագրության` ՊԲ հրամանատարը պաշտոնից ազատվել է իր դիմումից համաձայն։

Արզումանյանը ՊԲ հրամանատար էր նշանակվել 2020-ի հոկտեմբերի վերջին` Ջալալ Հարությունյանի ծանր վիրավորում ստանալուց հետո։

Համաձայն նույն հաղորդագրության Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Կամո Բահատուրի Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը նշել էր, որ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի հրաժարականի դիմում չի ստորագրել:

Դիտումների քանակը: 4362
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին