Կանգնեցրեք Ալիևին և Էրդողանին. Ակցիա Գերմանիայում

stop aliev

Ի աջակցություն հայ ժողովրդի ու Արցախի Գերմանիայի մայրաքաղաքում այսօր հանրահավաք է անցկացվել։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ մի քանի հարյուր մարդ էր հավաքվել Հայաստանի ու Արցախի դրոշներով։

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան հայ համայնքի ներկայացուցիչները։ Ցուցարարների ձեռքում «Կանգնեցրեք Ալիևին», «Խաղաղություն Արցախին», «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան» գրություններով պաստառներ էին։

Ակցիան կազմակերպել էր Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդն  և ԳԴՀ–ում Հայ առաքելական եկեղեցու թեմը։ Բողոքի ցույցից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նամակ է փոխանցվել, որում ներկայացված է եղել Արցախում տիրող իրավիճակը, ինչպես նաև գրված է եղել ԳԴՀ–ի կառավարությանն ուղղված պահանջները։

Գերմանիայի դաշնային կառավարությունից պահանջել են

 1. Դատապարտել Ադրբեջանի հարձակումն ու նրա կողմից մարդու իրավունքների ոտնահարումը

2. Ազդել թուրքական կառավարության վրա` այդ երկրի իշխանություններին սանձելու համար

3. Կոչ անել ադրբեջանական կողմին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` ի բարօրություն մարդկանց ու ամբողջ տարածաշրջանի։

Դիտումների քանակը: 4559
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին