Կառավարությունը կհատկացնի 1,5 մլրդ․ դրամ՝ 112 փախստականների ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը

1622-5d01319b17823-big

Հայաստանի կառավարությունը կհատկացնի մոտ 1,5 միլիարդ դրամ՝ Ադրբեջանից վտարված 112 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում:

«Անցած 10 տարիների ընթացքում կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ», — շեշտեց վարչապետը:

Հիշեցնենք, որ 1988 թ-ից մինչև 1992 թվականները Ադրբեջանում տեղի ունեցան հայ բնակչության ջարդեր: Ջարդերը տեղի են ունեցել Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ խոշոր քաղաքներում՝ հայ բնակչությամբ: Ադրբեջանի կողմից այս էթնիկ զտման արդյունքում փախստական են դարձել մոտ 420,000 հայ ընտանիք:

Դիտումների քանակը: 4513
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին